Հայկական բանակը կարիք ունի լեռնային հրաձիգների։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին ասել է Հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը։
Նրա խոսքով, այստեղ ռազմական կրթությունը ճեղքեր ունի։ Այս տեսակի զորքերի պակասը Հայաստանում միշտ է նկատվել. «Այս տեսակի զորքերը շատ կարեւոր են մեր լեռնային տեղանքի համար, եւ միշտ էին կարեւոր»։ Մեր պայմաններում լեռնահրաձգային ջոկատն անգամ 10 հոգով կարող է առանց լուրջ կորուստների դիմագրավել տասնյակ անգամ գերազանցող ուժերի։ Մնում է հուսալ, որ այդ բացը ժամանակին կլրացվի,-նշել է Վարդանովը։




























