Զախարիա Կալաշովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, չի ընդունում դրամաշորթության մեղադրանքները։ Այս մասին դատարանից հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ես պաշտպանում եմ փաստաբանի կարծիքը»,– ասել է Կալաշովը։
Մեղադրյալի փաստաբանները դատարանից պահանջում են ոչ մի խափանման միջոց չկիրառել, քանի որ նա անմեղ է։ Փաստաբանների կարծիքով քննիչի միջնորդությունն անհիմն է եւ ապօրինի։
Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին դրամաշորթության համար մեղադրանք է ներկայացվել
«Oրենքով գող» Շաքրո Մոլոդոյը կապ է ունեցել իրավապահների հետ
Նախօրեին ՌԴ ԳՆ–ից հայտնել էին, որ հանցագործ խմբավորման անդամները, այդ թվում՝ Կալաշովը, Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանի տիրուհուց 8 մլն ռուբլի էին պահանջել՝ սպառնալով ֆիզիկական ուժ կիրառել եւ հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ դրամաշորթության մեղադրանքով։




























