ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։
ԱՊԱ—ի փոխանցմամբ՝ ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը հայտնել է, որ այցը կայացել է մի քանի օր առաջ։ Գերին եւ նրա ընտանիքը տեղեկություններ են փոխանակել։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014-ի դեկտեմբերի 26-ին։ Շինծու գործի շրջանակներով Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման են դատապարտել։




























