Թուրքիայի վարչապետի խոսքերը, թե Ռամադանի ընթացքում քաղաքացիները ոչ թե բուժօգնության , այլ աղջիկ նայելու համար էին գնում շտապօգնության բաժանմունքներ, բողոքի ալիք է բարձրացրել բուժաշխատողների մոտ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի բժիշկների մի քանի արհմիություններ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ վարչապետ Բինալի Յլըդըրըմի հայտարարությունների։

Բողոքի դուրս եկած բուժաշխատողները վարչապետից պահանջել են ներողություն խնդրել եւ շեշտել են, որ շտապօգնության բաժանմունքները ամուսնության բյուրոներ չեն։ «Կին բուժաշխատողներին վիրավորելու համար վարչապետը պետք է ներողություն խնդրի»,–ասել են հավաքված բուժաշխատողները։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, թե Ռամադանի օրերն այնքան լավ են անցել, որ քաղաքացիները շտապօգնության բաժանմունք են գնացել աղջիկ նայելու, ոչ թե բուժման նպատակով։