Արմավիրի մարզում մայիսին տեղացած կարկուտից կրած վնասների դիմաց գյուղացիները մինչեւ հիմա փոխհատուցում չեն ստացել:

Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են կրած վնասներ չափը, սակայն արձագանք չկա:

«Ձմերուկը, վարունգը պոմիդորը ու, կեռասենիները, սալորենիները, եւ խաղողի այգիները վնասվել էին 50-60 տոկոսով: Ինչ-որ մեզնից հասնում էր, արել ենք, գրել ենք ցուցակները, ներկայացրել ենք մարզպետարան, որ ներկայացնեն Կառավարություն: Հիմա սպասում ենք, բայց արձագանք չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Մխիթարյանը՝ նշելով, որ կարկուտի ժամանակ իրենց գյուղի մոտ գործող հակակարկտային կայանը չի աշխատել, ԱԻՆ-ից ասել են, թե տեխնիկական խոչընդոտներ են եղել: 

Այգեստանում ընդհանուր առմամբ տուժել էր 130 հա հողատարածություն: Վնանսեր էին կրել նաեւ տարածաշրջանի մյուս գյուղերը: