Սարսափ ֆիլմի սյուժե կարող է դառնալ արտակարգ դեպքը, որը տեղի է ունեցել Բուրյաթիայի Հանրապետության Ուլան-Ուդե քաղաքից ոչ հեռու։ Էքստրեմալ սեքսի ժամանակ գնացքի հարվածից տեղաբնակ մի կնոջ գլուխ կտրվել է։ Կինը տեղում մահացել էր, իսկ տղամարդը ծանր սթրեսի մեջ է։ Բժիշկները փորձում են ուշքի բերել նրան, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Ամեն ինչ սկսվեց էր էքստրեմալ հաճույք ունենալու ցանկությունից։ Հավանաբար, ցանկանալով փոփոխություն մտցնել սեքսուալ կյանքում՝ կինը որոշել էր սեքսով զբաղվել հենց ռելսերի վրա։ Սիրահարները փորձել էին այնպես տեղավորվել, որ գլուխը լիներ հենց ռելսերի վրա. դա հավելյալ սրություն էր տալիս զգացողություններին։ Վարկած կա, որ երիտասարդ զույգը առաջին անգամ չէր դիմում այդ պրակտիկային, բայց վերջին վայրկյանին հասցնում էին ցատկել երկաթգծերի վրայից։ Ցավոք, այս անգամ չէր ստացվել։ Դրա մեղավորը, դատելով տեղի ունեցածից, ալկոհոլն է, որն ընդունել էին, սեռական ակտից առաջ։ Ոգելից խմիչքը թուլացրել էր կնոջ զգոնությունը, եւ նա չէր հասցրել ժամանակին ցատկել մոտեցող գնացքի տակից։ Երբ գնացքը հավասարվել էր զույգին, հարվածից կնոջ գլուխը կտրվել էր։




























