Հունիսի ընթացքում քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ստացվել է 996 դիմում, որից՝ 724-ը գրավոր, 272-ը բանավոր: Գրավոր դիմումներից 163-ը ստացվել է  նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 67 (9%), պետական նպաստների 62 (9%), հումանիտար օգնության 51 (7%), կենսաթոշակի վճարման եւ վերանայման 40 (6%),  աշխատանքի տեղավորման 42 (6%) եւ սոցիալական աջակցության 35 (5%)վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստի՝ 73 (27%), ավանդների փոխհատուցման 68 (25%), կենսաթոշակի վճարման եւ վերանայման 38 (14%) եւ հաշմանդամության խմբի 19 (7%) վերաբերյալ դիմումները:

Հունիսի ընթացքում պատասխանվել է  քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված 332 դիմումի:

Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետեւյալ պատկերը. 222(67%)-ը պարզաբանվել է, 77 (23%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 22-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ  մարմիններ, իսկ 12-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Նշված ժամանակահատվածում փոխնախարարի մոտ կայացել է երեք ընդունելություն, որին մասնակցել է վեց քաղաքացի:

Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել է արձանագրություններ, որոնք գրանցվել եւ ընթացք են ստացել սահմանված կարգով: