Հայաստանի կառավարությունը 105 մլն դրամ կհատկացնի (գրեթե 220 հազար դոլար) Արմավիրի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում կարկուտի հետեւանքները վերացնելու համար: Այդ որոշումը կայացվել է հունիսի 14-ին կայացած Կառավարության նիստի շրջանակներում:
Մասնավորապես, Արմավիրի մարզը կստանա 61,6մլն դրամ, Արագածոտնի մարզը՝ 27,4 մլն դրամ, Լոռու մարզը՝ 16 մլն: Դրամական միջոցները կհատկացվեն շենքերի վերակառուցման (մասնավորապես տանիքների), նոր հակակարկտային կայանների գնման եւ տեղակայման, ինչպես նաեւ Լոռու մարզում տեղումների հետեւանքները վերացնելու համար (առատ տեղումների պատճառով):




























