Երեւանի քաղաքապետարանը հողային տարածքներ կտրամադրի մայրաքաղաքի շուրջ կիսաօղակաձեւ մայրուղու վերջին հատվածի կառուցապատման համար։ Այս մասին որոշումն ընդունվել է հուլիսի 14–ին՝ կառավարության նիստի ժամանակ։ Աշտարակի խճուղուց մինչեւ Դավիթաշեն վարչական շրջանի տարածքը տրամադրվելու է կառուցապատմանը։ Բարձրահարկ շենքերը օտարման գոտում չեն հայտնվել  (միայն 17 սեփական տներ գյուղատնտեսական կառույցներով)։ Սեփականատերերը պարտադիր պայմանով փոխհատուցվելու են։

Հիշեցնենք, որ ճանապարհը կառուցվում է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին(Քաղաքային կայուն զարգացման ծրագրով։ 1-ին տրանշը (60 մլն դոլարի չափով) արդեն հատկացվել է այս գումարի մի մասը հատկացված է ճանապարհի սկզբի կառուցման համար։ Արշակունյաց պողոտայի եւ Բագրատունյաց փողոցի խաչմերուկից  (բանվորի հուշարձան) մինչեւ Նորագավիթ Թաղամաս եւ Արտաշատի խճուղի։ 25 մլն  դոլարն արդեն իրացվել է։ Երկրորդ տրանշի համար (112 մլն 960 հազար դոլար) ճանապարհը կշարունակվի Նորագավիթից մինչեւ Արգավանդ ծայրամասային գյուղ, այդտեղից դեպի Երեւանի հարավ-արեւմտյան ծայրամասում գտնվող Բաբաջանյան փողոց, իսկ հետո դեպի Աշտարակի մայրուղի՝ մի ճյուղով դեպի Դավիթաշեն։

Ճանապարհի ամբողջ երկարությունը կկազմի 17 կմ։ Շինարարական բաղադրիչը կկազմի 113-ից 65 մլն դոլար։ Եվս 13մլն դոլար կտրամադրվի մարդկանց վերաբնակեցման համար, որոնց  սեփական տները կքանդվեն կառուցապատման ժամանակ։ 12,6 մլն դոլար կտրամադրվի կառուցապատման տեխնիկական աուդիտի համար, ինչպես նաեւ Երեւանի տրասպորտային մոդելի զարգացման նոր ծրագրի վրա։