Վրաստանի ՆԳՆ կենտրոնական դեպարտամենտի քրեական ոստիկանության Կանխամտածված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Թբիլիսիում «գողական աշխարհին» պատկանելու կասկածանքով ձերբակալել Նիկա Մ.-ին (1994-ին ծնված), նախկինում դատապարտված Դավիթ Բ.-ին (1990 -ին ծնված) եւ Փաաթա Ու.-ին (ծնված 1974-ին)։
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ը, ձերբակալվածները ընդունում են այսպես կոչված «գողական աշխարհը» եւ գործում են հատուկ կանոններով, որոնք հաստատված են «գողական աշխարհում»։ «Նրանք կապ էին պահում երկրից դուրս գտնվող «օրենքով գողերի» եւ քրեական աշխարհի այլ անդամների հետ։ Նրանց հետ մեղադրյալները կազմակերպում եւ մասնակցում էին գողական բախումների։
Հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ մեղադրյալները հանդիպել են վրացական ձեռներեցների հետ եւ իրենց անվանելով այսպես կոչված ապագա «օրենքով գողեր»՝ պահանջում էին որոշակի գումար վճարել՝ պահանջներն ուղեկցելով սպառնալիքներով եւ հոգեկան ճնշումներով», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։




























