Հայաստանի կառավարությունը հուլիսի 14-ին հավանություն է տվել պետական Պրոբացիոն ծառայության կանոնադրությանը եւ կառուցվածքին։ Ծառայությունը կվերահսկի պատիժների կրումը այլընտրանքային ազատազրկման դեպքում։ Դա կօգնի որոշ դեպքերում խուսափել  ազատազրկման անհրաժեշտությունից և մեղադրյալին հեշտ վերաինտեգրել հասարակությանը։ Պրոբացիոն ծառայությաունը նաև կվերահսկի իրավախախտի բարոյական և հոգեկան վիճակը, ինչպես նաև պատժից հետո կօգնի մասնագիտական կողմնորոշման հարցում։