Եթե մի քանի ընկերություն չարաշահում էր թույլ տվել, դա չէր նշանակում, որ բնակչությունը պետք է պատժվեր ու սոցփաթեթից հանվեր հանգստի բաղադրիչը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Եթե վաղն էլ պարզվի, որ առողջապահության ոլորտում է եղել չարաշահում, պետք է դրա ապահովագրո՞ւմն էլ հանեն: Թող գտնեն չարաշահում անող մարդկանց եւ տույժի ենթարկեն, այլ ոչ թե բոլորը տուժեն մի քանիսի պատճառով: Պետք է հաշվի առնել թերությունները եւ զարգացնել, ոչ թե զրկել մարդկանց»,- ասաց Հակոբ Հակոբյանը`նշելով, որ եթե կան կոնկրետ դեպքեր, պետք է բնակչությունն իմանա այդ դեպքերի մասին:

Հիշեցնենք որ Կառավարության որոշմամբ պետծառայողների սոցփաթեթից հանվել է հանգստի բաղադրիչը: