Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի բացառում, որ հնարավոր է` որոշ տարածքներ զիջենք Արցախի անկախության դիմաց:
«Այստեղ շահարկումներ պետք չեն: Այս հարցը ժողովուրդը պետք է որոշի, ու համոզված եմ, որ ռոմանտիզմի հետեւից չեն ընկնի: Այս հարցում պետք է լինել օբյեկտիվ ու առաջնորդվել մեր պատմությամբ, անցածի դասերով: Մենք կարող ենք տարածքներ զիջել Արցախի անկախության դիմաց»,- այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նույնպես կարծում է, որ եթե մենք կարողանանք տարածքներ զիջել եւ ստանալ ԼՂՀ անվտանգության բարձրացման համար երաշխիքներ, ընդունելի կլինի:
Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է` խոսվում է տարածքներ զիջելու մասին:




























