Իսպանական «Corsan Corviam»-ը իսկական չարիք է դարձել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու համար: Այդ մասին հունիսի 14-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, ասել է  վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին:

Նա ընդգծել է, որ աշխատավորների և տեխնիկների շրջանում խոսակցություններ են տարածվել, որ շինարարությունը խիստ ձգձգվում է: «Ես այդ մասին ձեզ երկու անգամ ասել եմ», - ասել է Աբրահամյանը: «Կապալառուն շատ հստակ գրաֆիկ ունի: Այդ կապակցությամբ ահազանգեր դեռևս չեն եղել», - պատասխանել է Առաքելյանը:

«Իսկ արդյոք իմ խոսքը ձեզ համար ահազանգ չէ: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ աշխատանքը ուշանում է: Այդ իսպանական ընկերությունը շինարարության համար իսկական չարիքի է վերածվել: Ճանապարհի Արարատի հատվածում որակը դեռևս այն չէ, իսկ այժմ նաև ժամանակի մեջ չեն տեղավորվում: Ուսումնասիրե՛ք », -կարգադրել է Աբրահամյանը: