Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը մինչեւ օգոստոսի 15-ը կհայտարարի, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Այժմ քննարկումներ են ընթանում տարբեր կուսակցությունների հետ: Անպայման մասնակցելու ենք ընտրություններին, սակայն թե ինչ ձեւաչափով, դեռ ճշտված չէ»,- ասաց պատգամավորը:
Թե կոնկրետ որ կուսակցությունների հետ են քննարկումներ ընթանում, Լյուդմիլա Սարգսյանը չցանկացավ հայտնել` նշելով, որ մինչեւ օգոստոսի կեսերը կհայտնեն իրենց որոշման մասին:
Հիշեցնենք, որ աշնանը ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում Գյումրիում եւ Վանաձորում:




























