2016-ին Հայաստանի հարկային ծառայությունը միջոցներ ձեռք կառնի առեւտրական գործարքների վերահսկողության համար: Համապատասխան միջոցառումը ներառվել է 2016-ին կառավարության Գործողությունների պլանում:
Մասնավորապես նախատեսված է ռիսկի գնահատում կիրառել շրջանառության հարկ վճարողների շրջանում (ստուգել նրանց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու արդյունավետությունը): Նախատեսված է ուժեղացնել նաեւ ամբողջական վերահսկողությունը գործարքների վերաբերյալ փաստաթղթերի դուրս գրման նկատմամբ:
Եվս մի ուղղություն` բիզնեսի սուբյեկտների շրջանում փոխկապված անձանց ի հայտ բերումը (գործոն, որից կախված են հարկային պարտավորությունները):




























