ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Տու–22մ3 վեց ռմբակոծիչներ երկրորդ թիրախային հարվածն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այսօր առավոտյան Տու–22մ3 վեց հեռահար ռմբակոծիչներ երկրորդ թիրախային հարվածն են հասցրել Պալմիրայից արեւելք ընկած, ինչպես նաեւ Էս Սուհնե քաղաքում ԻՊ–ի նորից հայտնաբերված օբյեկտներին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են, որ ոչնչացվել է կառավարման կետն ու ԻՊ դաշտային ճամբարը։




























