Հարկադիր կատարման ծառայությունը 2016 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 366.008 կատարողական վարույթ, իսկ բռնագանձումների ծավալը կազմել է 11.183.271.654ՀՀ դրամ: Մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.510.157.928 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 6.739.173.040ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝1.078.916.387ՀՀ դրամ:
Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 551.893.178 ՀՀ դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 303.131.121ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել եւ ընթացք է տրվել 18.341ոչ գույքային բնույթի կատարողական վարույթի, իսկ ընդհանուր առմամբավարտվել եւ կարճվել են589.992կատարողական վարույթներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԴԱՀԿ պետ Արմեն Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի եւ ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ:
Խորհրդակցությանը նախորդել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողություն։ Շնորհավորելով Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ Արմեն Հարությունյանը մաղթել է հաստատակամություն ու նվիրվածություն, ծառայողական պարտականությունների անվերապահորեն կատարում՝ տրված երդմանը համապատասխան։




























