Թուրքիայի արեւելյան նահանգներում ոսկու բարձր գների պատճառով նորապսակները սկսել են ոսկյա զարդերը վարձակալությամբ վերցնել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բաթման նահանգի քաղաքացիներից մեկը պատմել է, որ աղջկա կողմն իրենից 300 գրամ ոսկի է պահանջել, իսկ ինքը չունենալով այդքան ոսկի գնելու կարողություն, վարձակալությամբ է վերցրել այդքան ոսկին։
Նշվում է, որ Բաթմանում վարձակալությամբ ոսկի վերցնելը դարձել է նոր միտում, եւ բազմաթիվ ոսկերչական խանութներ գոհ են պահանջարկից, քանի որ մոտ 300 գրամ ոսկյա զարդեր վարձակալության են տալիս շաբաթական 100–ից 130 դոլարով։




























