«Կայզեր» սուպերմարկետի մոտ հուլիսի 9-ին 2 երիտասարդի դանակահարելու մեջ մեղարդվող անձը կալանավորվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին՝ ժամը 4.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էին տեղափոխվել 21-ամյա Գոռ Պ.-ն եւ «թեւատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ 21-ամյա Նելսոն Ա.- ն:
Ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որ Գոռ Պ.-ին ու Նելսոն Ա.-ին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 21-ամյա Նորիկ Ս.-ն, որը ձերբակալվել էր, խոստովանել արարքը: Ըստ որոշ տեղեկությունների՝ դանակահարությունը իրականում կատարել է ոչ թե Նորիկը, այլ նրա եղբայրը՝ Արթուրը, որը ձերբակալվել է:




























