Սամվել Բալասանյանի թեկնածության հետ կապված խնդիր չենք տեսնում, իսկ մնացած թեմաները պայմանավորվելու, որոշելու հարց է արդեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է նախկին ԲՀԿ-ական, Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիում հոկտեմբերին սպասվող ընտրություններին:

Նշենք, որ իշխող «Հանրապետական» կուսակցությունը օրերս հայտարարեց, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ, մի քանի կուսակցական ճամբար փոխած Սամվել Բալասանյանը։ Մինչ այս հայտարարությունը, շրջանառվում էր, որ հավանական թեկնածու է նաեւ նախկին ԲՀԿ-ական, Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Թե իշխանության որոշումից հետո ի՞նչ է փոխվել, NEWS.am-ը զրուցել է Մարտուն Գրիգորյանի հետ։

Պարոն Գրիգորյան, Դուք համարվում էիք Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածու ու Ձեր առաջադրվելու մասին մշտապես ասում էիք՝ դեռ որոշում չկա, Սամվել Բալասանյանի առաջադրվելուց հետո ի՞նչ եք որոշել։

Իմ անունը մշտապես շրջանառվել է 2008-ից սկսած, երբ ես առաջադրվել էի քաղաքապետի ընտրություններում, դրանից հետո բոլոր ընտրություններին մշտապես շրջանառվել է որպես հավանական թեկնածու, բայց ես մինչ օրս ոչ մի  պաշտոնական հայտարարություն չեմ արել, ուստի ավելին չունեմ ասելու։ Բնականաբար, նմանատիպ քննարկումներ եղել են, իմ մոտիկ մարդիկ էլ են խոսել էդ մասին, բայց նմանատիպ որոշում չունեցանք։

Ես գնում եմ 2017-ի Ազգային ժողովի ընտրություններին, քանի որ որպես պատգամավոր ավելի շատ օգտակար կլինեմ իմ մարզին։ Դրանով էլ պայմանավորված մեր թիմով որոշում ենք կայացրել գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ:

Թիմ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ովքե՞ր են Ձեր թիմի անդամները։ 

Իմ թիմը իմ ակտիվն է, ում հետ, որ 2007-ից սկսած ճանապարհ եմ անցել։

Իսկ Ձեր «թիմը» որոշե՞լ է, որ  կուսակցության ցուցակով եք  մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։

Դեռ կոնկրետ որոշում չունենք, քանի որ Ազգային ժողովի ընտրություններին բավական ժամանակ կա։ Հասկանալի է՝ եթե անկուսակցական ընտրակարգը լիներ, մեծամասնականով, անշուշտ, գնալու էինք անկուսակցական կարգավիճակում, բայց քանի որ կուսակցության ցուցակով մտնելը պարտադիր է ու ցանկություն կա քաղաքականության մեջ շարունակելու, պարտադիր է կուսակցություն ընտրելը։ Մենք նույնպես պետք է կողմնորոշվենք՝ որ քաղաքական ուժի հետ գնալ:

Տեղեկություններ կային, որ կսատարեք իշխանությանը Գյումրիի ընտրություններում եւ դրա փոխարեն կուսակցության համամասնական ցուցակում մանդատ կհատկացնեն Ձեզ, այդպե՞ս է։

Այդպիսի լուրեր տարբեր շահագրգիռ կողմեր տարածում են, որը կոնկրետ իմ կողմից չի հայտարարվել: Ինչ վերաբերում է իշխանությանը սատարելուն ու առաջիկայում այս կամ այն ուժի համամասնական ցուցակում ընդգրկվելուն, հասկանալի է, որ դա որոշ ժամանակ անց կլինի, մենքէլ կոնկրետ պետք է հասկանանք մեր անելիքը, թե որ ուժի ցուցակում։

Դուք սատարելո՞ւ եք իշխանության թեկնածու Սամվել Բալասանյանին։

Բալասանյանի թեկնածության հետ կապված խնդիր չենք տեսնում, իսկ մնացած թեմաները, պայմանավորվելու, որոշելու հարց է արդեն։

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ շանսեր ունի Բալասանյանը։ Երբ Դուք ոչ իշխանական ուժի օգտին էիք աշխատում, շատ լավ տեսնում էիք, որ Գյումրին իշխանությանը ոչ էր ասում, ամեն դեպքում իշխանությունն այստեղ ձայների  քանակի խնդիր է ունեցել։

Ես չէի ասի, որ իշխանությունը թույլ հնարավորություն է ունեցել, ժամանակին դա պայմանավորված էր գործող քաղաքապետի ու մնացած իրավիճակի հետ։ 2013-ին, որ ավելի թույլ վիճակ է եղել, անձերով էր պայմանավոված։ Էս պահի դրությամբ գործող քաղաքապետի կամայս ընտրությունների հետ կապված խնդիր չենք տեսնում։ Չեմկարծում, որ իշխանությունը պրոբլեմ ունի։

Ինչո՞ւ խնդիր չունի, որովհետե Դուք եւ Բալասանյանը  Գյումրիի Ձեր ողջ ռեսուրսով աշխատելու եք իշխանության օգտի՞ն։

Ես կարծում եմ՝ էդ առումով խնդիր չի ունենալու, բայց պիտի ասեմ՝ շատ հեշտ էլ չի լինելու, բոլորս գիտենք, որ Գյումրիում ինչքան էլ աշխատես թե՛ որպես քաղաքապետ, թե՛ պատգամավոր, էլի խնդիրների մեծամասնությունը մնում է։ Այնպես չի, որ հաջորդ եկողը կախարդական փայտիկ է ունենալու, խնդիրներինամբողջությամբ լուծումէտալու։ Ժողովուրդն էլ պիտի պատկերացնի,որ էնպես չի, էս մարդը չեղավ, էն մյուսն եղավ, խնդիրները միանգամից լուծվելու են։

Պարոն Գրիգորյան, հիմա եթե Դուք սատարեք իշխանությանը, վարկանիշի անկման խնդիր չե՞ք ունենա Գյումրիում, որտեղ հատկապես վերջին տարիներին հանդես էիք գալիս ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ, Ձեզ ձայներ էին տալիս որպես այս նույն իշխանության մրցակից, այլընտրանք։  

Դա էդպեսչի եղել։Երբ որ ես 2008-ին մտել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, ընդդիմություն չի եղել, կոալիցա է կազմել իշխող ՀՀԿ-ի հետ։Այդ ժամանակ որ եսմտել եմ, ժողովուրդը նորմալ գնահատել է, իսկ ընթացքումԲՀԿ-ն հայտարարել էայլընտրանքային ուժ դառնալու մասին, իսկ հետո ես եղել եմ թիմիս կողքին որպեսայլընտրանք, ընդդիմություն են եղել՝ ընդդիմությունեմ եղել։ Ինչ որ կոնկրետ սկզբունքային ընդդիմադիր կամ իշխանամետ լինելու խնդիր չի եղել իմ առջեւ դրված։ 2008-ից մինչ օրս խնդիր է եղել  լինեմ էնտեղ, որտեղ հնարավարությունունենամ քաղաքականության մեջ լինել, քաղաքի մարզի համար ինչ որ բան անել։

Ընդդիմադիր ու իշխանամետ լինելը պիտի ինքնանպատակ չլինի,որովհետեւ ինքնանպատակ ընդդիմություն լինելը առավելություն չէ, պիտի հաշվարկվի ու հասկանանք, թե քաղաքապետի հետ կապված որ թեկնածուն ուկուսակցությունը կարող են ավելի շատ բան անել։ Գիտեք, էսօր Գյումրին հոգսաշատ ու լիքը խնդիրներ ունեցող քաղաք է, ու դրանք լուծելու համար պետք է լուրջ ներուժ ու մոտիկից քաղաքի խնդիրների ծանոթ լինելու հարցը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ հայտ է ներկայացնում քաղաքապետի ընտրություններում, պիտի գիտակցի, որ հենց էնպես ընտրություն չէ սա։