Մեկնարկել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի պաշտոնական այցն Ադրբեջան:
ԱՊԱ-ի փոխանցմամբ, այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, այդ թվում երկկողմ հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը վերաբերող խնդիրները:





























