Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը դիմել է զանգվածային լրատվության տեղական միջոցների ղեկավարներին: 

ԱՊԱ-ն, վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքին, հայտնում է, որ դիմումը կապված է այն բանի հետ, որ ԶԼՄ-ները սեփական աղբյուրներից տեղեկատվություն են տարածում: «Նախարարությունը խորհուրդ է տալիս նման հաղորդագրություններ չտարածել, առանց Պաշտպանության նախարարության կողմից պաշտոնական հայտարարության», - ասված է հաղորդագրության մեջ: