Երեւանում այսօր` հուլիսի 15-ին, Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից 100 երիտասարդ գործարարների մասնակցությամբ բացվեց երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումը:

Ֆորումի բացմանը ներկա էին նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը:

«Ասում են` երիտասարները նման են շատրվանի, որից հորդում է միտքը, տաղանն ու  ստեղծագործությունը: Կարծում եմ` դուք լեցուն եք մտքով, տաղանդով եւ ստեղծագործելու շնորհքով: Ես ցանկանում եմ մեջբերել Չարենցի խոսքերից, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է: Իմացեք՝ մենք կանք, կլինենք ու դեռ շատանանք»,- իր խոսքում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ֆորումը կանցկացվի երկու օր: Ծրագիրը բաղկացած է երկու հատվածից՝ համաժողովից եւ զբոսաշրջային այցից Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրեր: Գործարարներ են ժամանել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, Լատվիայից, Ուկրաինայից: