2016թ. Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները մեկնարկել են հուլիսի 9-ին, Չինաստանի Հոնկոնգ քաղաքում, որտեղ Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է հինգ՝ մեկ արծաթե եւ չորս բրոնզե մեդալների:

Արծաթե մեդալի է արժանացել Երեւանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Միքայել Մկրտչյանը, բրոնզե մեդալի՝ նույն դպրոցի սաներ Նարեկ Խանդանյանը, Սերգեյ Ներսիսյանը, Վահան Մարտիրոսյանը եւ «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արսեն Համբարձումյանը:

ՀՀ դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադայի հավաքականը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը եւ  Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը:

Նշենք, որ Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերը ստացել են մեկական բրոնզե մեդալներ: