Հուլիսի 14-ին` ժամը 17:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մ.-ն տեսակցությունից հետո ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել եւ առգրավվել են 22 հատ չգրանցված դեղահաբեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ Գարիկ Մ.-ն եւ նրա երկու խցակիցները վերոնշյալ փաստի կապակցությամբ դիմել են տարբեր ինքնավնասումների:

Դատապարտյալներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: