Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկել է կոլեգիայի նիստը, որտեղ ամփոփվելու են 2016-ի առաջին կիսամյակի աշխատանքները։ Այն սկսվել է տհաճ անակնկալով։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ հենց խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը քննադատելով որոշ ենթականների աշխատանքը՝ հայտարարել է Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի պաշտոնանկության մասին։ Թե ինչն է եղել պատճառը, մեզ չհաջողվեց ճշտել։ Գասպարյանը այն ձեւակերպել է «սպային ոչ վայել պահվածքի համար»։ Սա հանկարծակիի է բերել նիստի մասնակցիներին։ Չի բացառվում, որ մինչեւ խորհրդակցության ավարտ այլ պաշտոնանկությունների մասին եւս հրապարակվի։ Նշենք, որ ազատման հրամանից հետո Գեւորգ Պողոսյանը դուրս է հրավիրվել դահլիճից։
Վլադիմիր Գասպարյանի տհաճ անակնկալը կոլեգիայի նիստում․ պաշտոնանկ է արվել բարձրաստիճան ոստիկան

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























