Ռուսաստանի իշխանությունները չեն հովանավորում ՌԴ-ում հայ վարորդներին ապօրինի տույժի ենթարկելը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ եթե նույնիսկ պաշտոնատար անձինք են ապօրինի գործողություններ կատարում, օրինակ՝ Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետտեսչության ներկայացուցիչները, դա չի նշանակում, որ ղեկավարությունն աչք է փակում այդ երեւույթների վրա: Իսկ որոշ դեպքերում փող են շորթում նաեւ ոչ պաշտոնական անձինք: Այդպիսի դեպքեր են գրանցվել Կաբարդինո-Բալկարիայում: «Այդ պատճառով մեր ռուս գործընկերներին մենք չեն ներկայացրել եւ չեն ներկայացնելու կոռուպցիայի մեղադրանքներ: Մենք վստահ ենք, որ նրանք իրենք են փնտրում մեղավորներին, որոնց հայտնաբերելու դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցներ»,- հավելեց Մինասյանը: