ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ղարաբաղի հարցով արդյունավետ քննարկումների հույս ունի: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են ոչ միայն Սիրիայի հարցը։ «Մենք քննարկում ենք նաեւ այլ թեժ կետերին վերաբերող հարցեր՝ ներառյալ Մերձավոր Արեւելքի, Լիբիայի, Յեմենի, Լեռնային Ղարաբաղի: Ես հույս ունեմ, որ յուրաքանչյուր հարցով մենք կհասնենք արդյունավետ եզրահանգումների»,- ասել է Քերին:





























