ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կհրապարակի Ղարաբաղում զոհված զինծառայողների հարազատներին նյութական աջակցության կարգը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն ապրիլյան իրադարձությունների ժամանակ զոհվածների մասին է, այլեւ Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր մարտական դիրքերում բոլոր զոհվածների: «Այդ կարգն արդեն մշակվել է եւ ուղարկվել է կառավարություն: Այսօր նախագիծը կտեղադրվի մեր կայքում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է տրամադրել մոտ 500 մլն դրամ (1 մլն դոլարից մի փոքր ավելի): Զոհվածների հարազատներին կօգնեն սեփական գործ հիմնել կամ ձեռք բերել եկամտաբեր ձեռնարկությունների բաժնետոմսեր»,- ասել է նախարարը:





























