Բաղդադում ազդեցիկ շիա քարոզիչ Մոկտադ Սադրի տասնյակ հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել բողոքի ակցիայի Բաղդադի Թահրիր հրապարակում՝ չնայած, որ իշխանությունները բողոքի ցույցը չէին արտոնագրել, հայտնում է BBC–ն։

Հայրենասիրական երգերի հնչյունների տակ ցուցարարները ազգային դրոշներ են ծածանել եւ կարգախոսեր հնչեցրել՝ կառավարությունից պահանջելով բարեփոխումներ անցկացնել եւ վերջ դնել կաշառակերությանը։

Իշխանությունները մարդկանց խորհուրդ էին տվել չմասնակցել ակցիային։