Նախատեսվում է Հայաստան 200 եվրոյից պակաս ապրանքի ներկրումը դարձնել առանց մաքսատուրքի: Այս մասին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանն ասել է, որ համապատասխան օրինագիծը կներկայացվի խորհրդարան: Այդ դեպքում մատակարարից ո՛չ մաքսատուրքի վճարում կպահանջվի, ո՛չ մաքսազերծման նպատակով միջնորդի ծառայություն: «200 եվրոյի շեմը վերաբերում է ապրանքի մեկ մուտքին, մինչդեռ նման մուտքը կարող է մեկից ավելին լինել: Այսպիսի պրակտիկա է ընդունված նաեւ ԵՏՄ-ում, որը կոչված է օժանդակելու փոքր եւ միկրոբիզնեսին»,- նշել է նախարարը: