Անկարան հնարավոր է համարում Թուրքիա–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ համագործակցության ձեւաչափը։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խոշոր նախագծերի իրականացումը, մասնավորապես «Նոր Մետաքսի ճանապարհը», Ադրբեջանին թույլ կտա տարանցիկ կենտրոն եւ հանգույց դառնալ տարածաշրջանում։ Այդ նախագծերի իրականացման համար Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են համագործակցել ոչ միայն երկկողմ, այլ նաեւ եռակողմ ձեւաչափով այլ երկրների հետ։

«Մասնավորապես, մենք ուզում ենք ձեւավորել Ադրբեջան–Թուրքիա–Ղազախստան եռակողմ ձեւաչափը։ Կարծում ենք, որ հնարավոր է նաեւ Թուրքիա–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ համագործակցության ձեւաչափը»,– ասել է Չավուշօղլուն։