Հայաստանը ցանկանում է հայրենական մոտ 50 ապրանքների օգնել մրցակցել թուրքականի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 15–ին,  լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ Թուրքիայից Հայաստան է ներկրվում 700 ապրանքատեսակ: Դրանցից ընտրվել է 50 ապարանքատեսակ, առանց որոնց Հայաստանի տնտեսությունը չի տուժի: Դա, առաջին հերթին, լուրջ ապրանքատեսակներ չեն (որոնք մշակվում են Հայաստանում, օրինակ՝ բամբակը - խմբ.), երկրորդ՝ չունեն սոցիալական նշանակություն (ինչպես հագուստը, որը ներկրում են հարյուրավոր ձեռնարկատերեր - խմբ.) եւ այնպիսիները, որոնք արտադրվում են նաեւ Հայաստանում (օրինակ՝ որոշ տեսակի միրգ-բանջարեղեն, կենցաղային տեխնիկայի մի շարք ապրանքներ – խմբ.):

Այդ 50 ապրանքների համար կքննարկվեն ոչ սակագնային կարգավորման հնարավոր միջոցառումներ: Հայկական կողմը չի կարող բարձրացնել մաքսատուրքը, բայց խստորեն կհետեւի դրանց որակին ու պարունակությանը: «Մաքսատուրքի բարձր սակագները չեն օգնի: Այդ դեպքում ապրանքը ԵՏՄ երկրներ կմատակարարվի այլ հանրապետությունների տարածքով, իսկ այնտեղից՝ Հայաստան: Այդ պատճառով մենք կկիրառենք ոչ տարիֆային միջոցառումներ: Քննարկումները կլինեն բաց, որին կներգրավենք նաեւ հասարակական սեկտորին»,- ասել է նախարարը:

Նշենք, որ 2015 թվականին Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը կտրուկ կրճատվել է՝ 233,8-ից մինչեւ 138,5 մլն դոլար (ավելի քան 40 տոկոսով):