«Գյումրի» բժշկական կենտրոնում հուլիսի 14-ին մահացել է մեկ ամիս առաջ ծննդաբերած երիտասարդ կին։ NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ նա Անի թաղամասում էր ապրում, 30 տարեկան էր։
Նա մեկ ամիս առաջ երկրորդ երեխան է ունեցել, որից հետո առողջական գանգատներ է ունեցել։ Նախօրեին նա հետազոտվելու նպատակով հիվանդանոց է այցելել, որտեղ ժամեր անց մահացել է։





























