Հայաստանում խոշոր ներդրողներին պետք է պաշտպանել հատուկ օրենսդրությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարի կարծիքով՝ խոշոր ներդրողին հարկ է մի քանի տարով զերծ պահել օրենսդրության անբարենպաստ փոփոխություններից (այսպես կոչված՝ grandfather clause): Անհրաժեշտ է նաեւ կատարելագործել ներդրումների հաշվարկի մեթոդաբանությունը: «Ներկայումս համախառն ներդրումներից հանվում են արտասահմանյան ներդրողների մարումները: Իսկ Հայաստանի առաջնային շուկայում արտերկրի քաղաքացիների կողմից գնված արժեթղթերից հանվում է արտասահմանում մասնավոր անձանց պարտավորությունների կատարումը: Կարծում եմ, որ երկու դեպքում էլ պետք է մեթոդոլոգիան վերանայվի»,- նշել է էկոնոմիկայի նախարարը:




























