ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 476.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.34 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.10 դրամ (աճել է 3.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.51 դրամ (աճել է 3.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.54 դրամ (աճել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 310.39 դրամ, ոսկի՝ 20,287.96 դրամ, պլատին՝ 16,630.74 դրամ։

Հուլիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: