Պոտենցիալ ներդրողները մտադիր են Հայաստանում 800 մլն դոլարի ներդրում կատարել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ նման մտադրություն են հայտնել նաեւ արտասահմանյան, այդ թվում՝ Չինաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների ընկերությունները։ Նոր ներդրումներ են ակնկալվում Ամուլսարի ոսկու արդյունահանման հանքավայրում, այլ ծրագրեր կան հանքարդյունաբերության մեջ։ Նոր ներդրողների հոսք է սպասվում Հայաստանի տնտեսական ազատ գոտիներում:
Էկոնոմիկայի նախարարությունն իր գնահատականները կազմում է այդ ընկերությունների ներդրումային պարտավորությունների հիման վրա, որոնց համաձայն՝ նրանք պատրաստվում են դառնալ տնտեսական ազատ գոտու ռեզիդենտ եւ հարկային արտոնություններ ստանալ: Այդ պարտավորությունները կատարելու ընթացքում արտոնությունները կարող են չեղարկվել: «Մենք պլանավորում ենք ընդլայնել մեր ներկայությունը Սիլիկոնային հովտում, եւ հակառակը՝ ներդրողների ներգրավել բարձր տեխնոլոգիաների ոլորտ, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ հայկական համայնքի ներդրողների: Մեր վերջին հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ նման ակտիվության հույս է ներշնչում»,- ասել է Մինասյանը:




























