Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը զբաղվում է սիրիական բանակի անվտանգության վերականգնմամբ եւ ուսուցմամբ: Այդ մասին հայտնել է ռուսական ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նրա խոսքով, այդ միջոցառումների իրականացումից հետո մարտական գործողությունների ղեկավարությունը փոխանցվում է սիրիացի հրամանատարներին: 

Նա նաեւ նշել է, որ Սիրիայում մոտ 150 քաղաք   Ռուսաստանի ՌՏՈՒ-ի աջակցությամբ ազատագրվել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից, կառավարական վերահսկողությանն են վերադարձվել նավթային եւ գազային «Ջիզել», «Հայան», «Մագարա» դաշտերը: Ազատագրվել են նաեւ առանցքային նշանակություն ունեցող Պալմիրա եւ Էլ Կարյաթեյն քաղաքները: