«Օրենքով գող» Զաքարիա Կալաշովի (հայտնի որպես «Շաքրո Մոլոդոյ»), պաշտպանը բողոքարկել է շորթման մեղադրանքով նրա կալանքը: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդր Գոֆշտեյնը:
Ավելի վաղ Մոսկվայի Տվերի դատարանը քրեական հեղինակությանը մինչեւ օգոստոսի 15-ի կալանքի տակ պահելու որոշում էր կայացրել: Կալաշովն անցնում է Մոսկվայի Ռոչդելյան փողոցի վրա գտնվող ռեստորանի սեփականատիրոջից խոշոր չափով գումար շորթելու մեղադրանքի գործով: 2015–ի դեկտեմբերին հակամարտող երկու խմբերի միջեւ «պարզաբանումների ժամանակ» այս հաստատության մոտ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի ընթացքում երկու մարդ էր սպանվել:





























