Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատել է ինքնավարության կառավարության նախագահի պաշտոնում Զուրաբ Պատարիձեի թեկնածությունը, հայտնում է «Աջարական հեռուստատեսություն» հանրային հեռարձակողը: Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր էր հուլիսի 6-ից, երբ Արչիլ Խաբաձեն ընտրություններից երեք ամիս առաջ հրաժարական ներկայացրեց:
Աջարիայի ղեյավարի պաշտոնում Զուրաբ Պատարիձեի թեկնածությունը նախօրեին ներկայացրել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Պատարիձեի օգտին քվեարկել է 12 պատգամավոր, 9-ը չի մասնակցել քվեարկությանը:
43-ամյա Զուրաբ Պատարիձեն, որ ծնունդով Բաթումից է, իր կարիերան սկսել է Աջարիայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժանմունքից: 2000 թվականից նա աշխատում է Վրաստանի ՆԳՆ-ում:





























