Ոստիկանության ծառայողները այսօր՝ հուլիսի 15-ին, Երեւանում բերման են ենթարկել ութ քաղաքացու։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այն այսպես ասած՝ «թիկնազորաթափ» գործողության շրջանակում է եղել, որը պարբերաբար իրականացվում է Երեւանում։

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածների ավտոշարասյունը ուղեկցել է մի քրեական հեղինակության, որը եղել է մեքենաներից մեկի մեջ։  Վերջինս էլ  նրանց հետ տարվել է ոստիկանություն։

Ոստիկանության լրատվական ծառայությունից բերման ենթարկելը մեկնաբանել են  մշտական ստուգումների համատեքստում։