Եվրամիությունը «Թուրքիայում բոլոր կողմերին զսպվածության եւ ժողովրդավարական ինստիտուտները հարգելու» կոչ է անում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես մշտական կապի մեջ եմ Անկարայում ՄԱԿ-ի առաքելության հետ: Բոլոր կողմերին զսպվածության եւ ժողովրդավարական ինստիտուտները հարգելու կոչ ենք անում»,- հայտարարել է Մոգերինին:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Ներկայում փակ է Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանը, աշխատանքն է դադարեցրել նաեւ պետական հեռուստա-ռադիոընկերությունը:





























