Թուրք-վրացական սահմանը փակվել է: Այս մասին հաղորդում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ վրացական կողմից թույլ են տալիս սահմանը հատել միայն Թուրքիայի քաղաքացիներին: Վրացական պարեկային ոստիկանությունը մոբիլիզացվել է՝ սահմանին ավտոմեքենաների կուտակումը կարգավորելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրաց-թուրքական «Սարպի» սահմանային հսկիչ անցակետում իրավիճակը հանգիստ է:





























