Էրդողանին տապալելու եւ երկրում վերահսկողություն հաստատելու մասին հայտարարությունը, որն ավելի վաղ հեռարձակվել էր Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքով, կեղծ է: Նման հայտարարություն է արել հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Շենոլ Գյոքան:
Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ գրավել են հեռուստաընկերության գլխավոր ստուդիան եւ եթեր են հեռարձակել իրենց հետ բերած նյութերը:
Այս պահին հեռուստաալիքի եթերը դադարեցված է, ըստ տնօրենի, գործողություններ են ձեռնարկվում ստուդիայի շենքն այդ մարդկանցից ազատելու ուղղությամբ:





























