Թուրքիայում հեղաշրջման փորձ արած զինվորականները, որոնք այժմ կանգնած են Բոսֆորի երկու կամուրջների վրա, Զինված ուժերի գլխավոր շտաբից կեղծ հրահանգներ են ստացել: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յիղիթ Բուլուլը՝ նշելով, որ կամուրջների վրա կանգնած զինվորների թիվը մոտ 150 է:
ES լրատվական կայքին նա ասել է, որ Գլխավոր շտաբի սենյակները կոտրել են, ներս մտել ու այնտեղից կեղծ հրահանգներ ուղարկել զինվորականներին:
« Այդ զինվորները չեն գիտակցում, որ ստացել են կեղծ հրահանգ: Այժմ մեծ գոծողություն չենք իրականացնում, որպեսզի մեծ արյունահեղություն չի լինի»,- ասել է գլխավոր խորհրդականը՝ նշելով, որ արդեն որոշ տանկեր լքել են կամուրջների տարածքը եւ վերադարձել զորամասեր:





























