Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գտնվելու վայրը հայտնի չէ: Նա փորձում է ապաստան ստանալ Եվրոպայում: Նրա օդանավի անձնակազմին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում:

Գերմանիան հրաժարվել է Էրդողանին քաղաքական ապաստան տրամադրել: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկյան զինվորական աղբյուրներին:

NBC News-ի տվյալներով՝ նա Լոնդոն է ուղեւորվել:

Միաժամանակ, Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ Յասըն Աքթայը, չհստակեցնելով Էրդողանի գտնվելու վայրը, հայտնել է, որ «նախագահն անվտանգության մեջ է»: