Անկարայի երկնքում թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը պետական հեղաշրջման մասնակիցների ռազմական ուղղաթիռ է խոցել: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր երկրում պետական հեղաշրջման փորձի մասին: Նա ընդգծել էր, որ հեղաշրջման փորձի հետեւում հանցավոր խմբավորումներ են կանգնած:
Anadolu գործակալության տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը պատանդառվել է զինվորականների կողմից:





























