Զինվորական հրամանատարությունը զինվորներին հրամայել է վերադառնալ իրենց տեղակայման վայրեր: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Վարչապետը երկրում ռազմական հեղաշրջման փորձն ահաբեկչություն է կոչել: Նա նույնպես Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել փողոցներ դուրս գալ: Նրա խոսքով՝ անհանգստության պատճառ չկա, կառավարությունը շարունակում է գործել:
Յըլդըրըմն ընդգծել է, որ հեղաշրջման փորձի հետեւում հանցավոր խմբավորումներ են կանգնած:





























