ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել սատարել Թուրքիայի՝ «ժողովրդավարական ճանապարհով ընտրված» կառավարությանը: Նա նաեւ Թուրքիայում բոլորին կոչ է արել խուսափել բռնությունից եւ արյունահեղությունից: Sky NEWS-ի հաղորդմամբ՝ Բարաք Օբաման եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են Թուրքիայում տիրող իրավիճակը:
Նշվում է, որ Օբաման եւ Քերրին վստահություն են հայտնել, որ բոլոր կողմերը պետք է սատարեն Թուրքիայի ընտրված իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները կրակում են մարդկանց ուղղությամբ, որոնք փորձում են անցնել Ստամբուլի Բոսֆորի կամրջով՝ ի նշան հեղաշրջման փորձի դեմ բողոքի:





























